ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ





                                             ԼԵՎՈՆ     ԱԴՅԱՆ

Լևոն     Ոսկանի    Ադյանը    ծնվել է Լեռնային   Ղարաբաղի    Չլդրան    գյուղում։  Ավարտել  է  հարևան   Առաջաձորի   միջնակարգ    դպրոցը։   Աշխատել  է Սումգայիթի   խողովակագլանման    գործարանում։   Սովորել  է  Ադրբեջանի   Վ.Ի. Լենինի   անվան պետական մանկավարժական իստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետում և Երևանի պետհամալսարանի ժուռնալիստիկայի    ֆակուլտետում։



Երկար    տարիներ   աշխատել է  Ադրբեջանի գրողների  միությունում, սկզբում որպես ''ԳրականԱդրբեջան''  հանդեսի   արձակի բաժնի վարիչ,   այնուհետև՝ բաժինների   վարիչ,   գլխավոր   խմբագիր։   Հեղինակ  է   ինքնուրույն   ու թարգմանական     շուրջ     երեսուն   արձակ   գրքերի՝   ''Կյանքի ճանապարհին'', ''Հեռու    լեռներում'',   ''Այն հեռավոր ամռանը'',   ''Իմ երկրի մարդիկ'',   ''Կորսված բարդիներ'',  ''Տունը   գյուղի  ծայրին'',  ''Ձորում աղմկում է գետը'',     ''Աշնանային ցրտեր'',    ''Մոռացված երգ'',   ''Դարձ ի շրջանս յուր''   և   այլն։  Նրա   գրքերը   լույս  են    տեսել    նաև    ռուսերեն   և   ադրբեջաներեն։



Բաքվի   հայտնի  դեպքերից  հետո ապրել  է  Լենինգրադում,   Պյատիգորսկում, Սոչիում,   վերջին     տարիներին    ապրում   է    Սանկտ - Պետերբուրգում։   1970-ից ՍՍՀՄ    գրողների   միության  անդամ   է,  անդամ   է   նաև    Ռուսաստանի   և    ԼՂՀ   գրողների    միության։